Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի տնօրինությունը շնորհավորում է 2025-2026 ուստարվա դիմորդներին հետևյալ մասնագիտություններով ՝ հիմնական փուլով անվճար և վճարովի հիմունքներով ընդունվելու կապակցությամբ։
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը պատրաստ է ընդունելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին և կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը՝ ապահովելով շարունակական կրթություն։
Ուսանողները կարող են ներկայացնել դիմումները ՝ կցագրվելով համապատասխան մասնագիտությամբ կրթական ծրագրին՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։
Մանրամասների համար կարող եք զանգահարել (099) 575012 հեռախոսահամարով։
Կից ներկայացված է ՀՀ Կառավարության N 1762 – L որոշումը ։








Բաց մի՛ թողեք IC-YEC-ի կողմից կազմակերպած Erasmus+ ծրագրերի մասին սեմինարին մասնակցելու հնարավորությունը: Այս դասընթացի ընթացքում կքննարկվեն Erasmus+ -ի կողմից առաջարկվող անհամար հնարավորությունները՝ մասնակիցներին համալրելով արժեքավոր պատկերացումներով և գիտելիքներով: Կներկայացվեն նաև կազմակերպության կողմից առաջարկվող ծրագրերը և դրանց առավելությունները: Մեր ուսանողները ևս կարող են մասնակցել սեմինարին։