Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից
բազային քոլեջ
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքով (9-ի բազայով)` մրցույթային կարգով / բացառությամբ << Դիզայն>> ,<< Հագուստի մոդելավորում և նախագծում>> մասնագիտություններից։
<< Դիզայն>> , << Հագուստի մոդելավորում և նախագծում>> մասնագիտությունների դիմորդների ընդունելությունը կատարվում է << Գունանկար>>, << Գծանկար>>, << Կոմպոզիցիա>> առարկաներից` ներբուհական քննությունների արյունքների հիման վրա:
Ընդունվում են քննական առարկաների միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդները։
Քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ վճարովի տեղերին համապատասխան ընդունելություն։
Կից ներկայացնում ենք ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ , որտեղ կարող եք ծանոթանալ մասնագիտություններին և վարձաչափերին։
Դիմորդը Քոլեջ ընդունվելու համար կարող է դիմել մեկ մասնագիտության հայտագրմամբ:
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջի 2023-2024 ուս․ տարվա անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև ս․ թ․ օգոստոսի 25-ը, բացառությամբ <<Դիզայն >> և << Հագուստի մոդելավորում և նախագծում>> մասնագիտություններից։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմորդը` Քոլեջ ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
ա․ դիմում,
բ․ 4 լուսանկար (3×4 չափսի),
գ․ կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
դ․ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
ե․ կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
զ․ միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները (առկայության դեպքում),
Ուշադրություն
Բազային քոլեջի շրջանավարտներին հնարավորություն կտրվի ուսումը շարունակելու Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի 2-րդ կուրսում (առկա և հեռակա ուսուցմամբ):