Մագիստրատուրայի առկա ուսուցում
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն՝
ա․Բարձրագույն կրթության դիպլոմ և դիպլոմի ներդիր,
բ․4 լուսանկար (3×4չափսի) ,
գ․զինվորական գրքույկի բնօրինակ,
դ․անձնագիր կամ նույնականացման քարտ։
Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ հետ՝ ուսումնասիրելով մասնագիտությունները և վարձաչափերը։
Մագիստրատուրայի հեռակա ուսուցում
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ․ հոկտեմբերի 11-ին և 12-ին:
2024/2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 9-ը՝ մինչև ժամը 18:00-ն։
Հեռակայի ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ․ հոկտեմբերի 11-ին և 12-ին:
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի հեռակա ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն՝
ա. բարձրագույն կրթության դիպլոմ և դիպլոմի ներդիր,
բ. 4 լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի բնօրինակ,
դ. անձնագիր կամ նույնականացման քարտ։