Բակալավրիատի առկա ուսուցում

 

Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն։Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով   010-57-50-99,          099-57-50-12 հեռախոսահամարին կամ գրելով  info.mashtots@gmail.com էլհասցեին։

 

                       

 Առկա ուսուցման դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից։

   Առկա ուսուցմամբ ընդունված և ազգային բանակ զորակոչված դիմորդների ընտանիքի   անդամներից   մեկը ս.թ. սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած   ժամանակահատվածում պետք է  hամապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնի պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ազգային     բանակ զորակոչվելու մասին հավաստող փաստաթուղթը, որից հետո կձևակերպվի տարկետում: Հակառակ դեպքում՝ դիմորդը կկորցնի իր տեղը։

 

Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա դիմորդների ընդունելություն,այստեղ ներկայացված են բակալավրի կրթական ծրագրերում առկա մասնագիտությունները և վարձավճարները։

                                         

                                          ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 

1․Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
2․Լուսանկար (3×4 չափսի) – 1 հատ,
3․Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
4․Գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
5․Զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
6․Արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։


  Այստեղ կարող եք  ծանոթանալ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում գործող մասնագիտություններին և   վարձավճարներին։Անցեք հղմամբ ՝   ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ։

Այստեղ ներկայացված է   ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2023/2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ։

 

 

 

                                       Բակալավրիատի հեռակա ուսուցում

Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում  ընդունելությունը կատարվում է ՀայաստանիՀանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), տվյալ ուսումնական տարվա համար հաստատված՝ բակալավրի կրթական ծրագրով ըստ հեռակա ուսուցման ընդունելության տեղերի։
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում հեռակա ուսուցում ստանալու հնարավորություն ունեն առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքային սահմանափակման:

 

 

                                            Դիմում-Հայտի լրացում

 

  Մինչև դիմում-հայտ լրացնելը հեռակա ուսուցման դիմորդը այցելում է Մեսրոպ  Մաշտոցի անվան համալսարան սահմանված օրերին և ժամերին,ստանում է ԳԹԿ   անձնական համար, որից հետո dimord.amկայքում գրանցվում և լրացնում է դիմում-   հայտը:

          ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի հանձնժողով պարտադիր պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը և քննություններին մասնակցելու համար վճարված գումարի անդորրագիրը (քննություններ հանձնելու դեպքում): Քննությունների համար սահմանված գումարից ազատված դիմորդները ներկայացնում են համապատասխան հիմքերը (կանոնների 41, 42 և 43-րդ կետեր):

 

 

 

      Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը   դիմորդները ներկայացնում են dimord.am կայքի միջոցով,ԳԹԿ  ուղարկում  են  էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. սեպտեմբերի 5-ից մինչև   սեպտեմբերի 25-ը ներառյալ։

     Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դիմորդները մասնագիտությունների լրացման հետ կապված խորհրդատվություն կարող են ստանալ     հեռախոսազանգի միջոցով սահմանված օրերին և ժամերին (հեռ.՝010-57-50-99,099-57-50-12)

 

 

                 Հեռակա ուսուցման ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները պետք է յուրաքանչյուր քննության համար սահմանված 1500     դրամը վճարեն միայն ԳԹԿ հաշվեհամարին` նշելով ստորև ներկայացված տվյալները.

   Ստացող՝
  «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

  • Հաշվեհամար
    900018003401
  • Նպատակ՝
    Ընդունելության քննության վճար
  • Պարտադիր նշել նաև՝
    դիմորդի անուն-ազգանունը և հայրանունը

                   

                                                                                                ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

        Վերոնշյալ տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը   կհամարվի անվավեր: