Այսօր Մ. Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության և տնտեսագիտության մասնագիտությունների ուսանողները այցելեցին Հայաստանի Կենտրոնական բանկ։
Այցի շրջանակում նրանք ունեցան տեղեկատվական շրջայց, ծանոթացան հայկական դրամի ստեղծման և զարգացման պատմությանը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կառուցվածքին ու հիմնական գործառույթներին։
Շրջայցը նպաստեց ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը և ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ պատկերացումների ընդլայնմանը։
Համալսարանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Կենտրոնական բանկին բովանդակալից և ուսուցողական հանդիպման համար։
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի Դիզայն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Աբրահամյան Հայկը ճանաչվել է 2024-2025 ուստարվա լավագույն ուսանող ՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն, ստեղծագործական մոտեցում և ակտիվ մասնակցություն ուսումնական գործընթացին։
Նրա նվիրումը և տաղանդը գնահատվեցին քոլեջի կողմից՝ Հայկին շնորհվեց պատվոգիր, ինչպես նաև 20% ուսման զեղչ (նախնական 10%-ին ավելացվեց ևս 10%)։ Շնորհավորում ենք Հայկին և մաղթում նորանոր հաջողություններ, ստեղծագործական վերելքներ ու շարունակական աճ դիզայնի աշխարհում։
Ուսուցչի տոն՝ երախտագիտությամբ ու ժպիտներով
Երեկ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված ուսուցչի տոնին։
Միջոցառման ընթացքում ուսանողներից մեկը, Կարաբալայի կերպարով, առանձնահատուկ գունեղությամբ ու հումորով դասախոսական կազմին հանձնեց ծաղիկներ՝ որպես շնորհակալության և հարգանքի խորհրդանիշ։
Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ուսուցիչ լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ առաքելություն՝ սեր, նվիրվածություն և հավատ սերունդների ուժի նկատմամբ։
Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ։
Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի Դիզայն մասնագիտության ուսանողները իրենց խորհրդատու Ա․ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ ուսումնասիրեցին արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող գործեր , եղան նաև թանգարանին կից գործող ճապոնական արվեստին վերաբերող պատկերասրահում և տարբերակելով, համադրելով, զանազանելով ՝ ուսանեցին և ընկալեցին արվեստի տարբեր շերտերի նրբություններն ու գունային զանազանությամբ աչքի ընկնող գլուխգործոցները։
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում կազմակերպվեց տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Միջոցառման ընթացքում ուսանողները և դասախոսները միասին կարևորեցին մեր անկախ պետականության արժեքը՝ որպես ազատ և արժանապատիվ կյանքի հիմնասյուն։
Բեմում հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, ներկայացվեցին պատմական դրվագներ՝ հիշեցնելով անկախության ճանապարհի դժվարությունները և հաղթանակները։ Երիտասարդները մեկ անգամ ևս ընդգծեցին այն գաղափարը, որ անկախությունը ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև ամենօրյա պատասխանատվություն։
Միջոցառման գլխավոր ուղերձը դարձավ կոչը՝ ապրել և ստեղծագործել մեր անկախ հայրենիքում, պահպանել ու զորացնել այն՝ հանուն ապագա սերունդների։

Օրերս մեր համալսարանականները մասնակցեցին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի ունեցած կոնֆերանսին՝ «Հոգեբանության ժամանակակից մոտեցումները փաստաբանական գործունեության ոլորտում» խորագրով:






Առաջին միջազգային կազմակերպությունը, որին հյուրընկալեցինք այսօր International Centre for Youth Empowerment and Cooperation -ն էր։ Հիմնադիր Իզաբելլան ներկայացրեց կազմակերպության պատմությունը, ծավալած գործունեությունը, պատմեց ծրագրերի, դիմելու կարգի և ունեցած փորձի մասին։
Շնորհակալ ենք հրավերն ընդունելու և հանդիպման համար։
Այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը մասնակցում է «Կրթություն և կարիերա expo 2024» ցուցահանդեսին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 10–12-ը տեղի ունեցավ Կրթություն և կարիերա EXPO 2024 23-րդ կրթության միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում էին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը և համալսարանին կից բազային քոլեջը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ , նպաստել ուսումնական հաստատությունների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել շուկայում առավել պահանջվող մասնագիտությունների մասին։ Համալսարանը ցուցահանդեսին ներկայացել էր նոր ձևաչափով։Մենք վստահ ենք , որ լավ կրթությունը հաջող կարիերայի ցատկահարթակ է և, հետևաբար, ևս մեկ քայլ դեպի ապագա:
Հայաստանում ԱՄՆ դեպանատան կողմից կազմակերպված English language programs (The world is your classroom) սեմինարին մասնակցեցին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի և համալսարանին կից բազային քոլեջի ուսումնական գծով պրոռեկտորը, քոլեջի տնօրենը․ փոխտնօրենը և դասախոսները։ Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեց վկայագրեր։













