Սույն թվականի մայիսի 6֊ին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հագուստի մոդելավարում» բաժնի 2֊րդ և 3֊րդ կուրսի ուսանողները կազմակերպել էին բաց դաս` նվիրված նորաձևության ժամանակակից թրենդներին։
Բաց դասի նպատակն էր ներկա գտնվող ուսանողներին հաղորդակից դարձնել նորաձևության ժամանակակից հրամայականներին։ Բաց դասի ընթացքում ուսանողները հանդես եկան իրենց ձեռքով պատրաստած անհատական հավաքածուներով։