Այսօր Մ. Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության և տնտեսագիտության մասնագիտությունների ուսանողները այցելեցին Հայաստանի Կենտրոնական բանկ։
Այցի շրջանակում նրանք ունեցան տեղեկատվական շրջայց, ծանոթացան հայկական դրամի ստեղծման և զարգացման պատմությանը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կառուցվածքին ու հիմնական գործառույթներին։
Շրջայցը նպաստեց ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը և ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ պատկերացումների ընդլայնմանը։
Համալսարանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Կենտրոնական բանկին բովանդակալից և ուսուցողական հանդիպման համար։