Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը հյուրընկալեց Պռոշյանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի սաներին։ Հանդիպումն անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում՝ մասնագիտական կողմնորոշման թեմայով։

Մեր հյուրերը ծանոթացան կրթական ծրագրերին, ուսումնական հնարավորություններին և մեր ուսանողական կյանքի առանձնահատկություններին։ Քննարկման ընթացքում նրանք տեղեկացան, թե ինչպես կարելի է իրենց հետաքրքրող ոլորտում զարգանալ և ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ ապագա մասնագետ դառնալու ճանապարհին։

Հանդիպումն ստացավ նաև երկուստեք հետաքրքիր շարունակություն․ աշակերտները մեծ հետաքրքրությամբ հարցեր ուղղեցին մեր դասախոսներին և  ուսանողներին, տեղեկացան ընդունելության ընթացակարգի և ուսման պայմանների մասին։

Մենք ուրախ ենք տեսնել նման մոտիվացված ու նպատակասլաց աշակերտների և հույս ենք հայտնում, որ շատ շուտով նրանցից շատերը կհիմնեն իրենց հաջողությունների ուղին հենց մեր համալսարանում։