Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «Սերվիս» և «Օտար լեզուներ» մասնագիտության ուսանողները հերթական անգամ հնարավորություն ունեցան ուսումնական գործընթացը համատեղել իրական գործնական փորձի հետ․ նրանք այցելեցին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոց։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան հյուրանոցային բիզնեսի կառուցվածքին, սպասարկման բարձր ստանդարտներին, աշխատակազմի պարտականություններին և միջազգային հյուրերի ընդունման առանձնահատկություններին։ Հյուրանոցային մարքեթինգի, հաճախորդների սպասարկման և միջազգային հաղորդակցման ոլորտների մասնագետները ներկայացրին իրենց աշխատանքային փորձը՝ ընդգծելով մասնագիտական հմտությունների, լեզվի իմացության և ծառայությունների որակի կարևորությունը։
Ուսանողները նաև շրջեցին հյուրանոցի տարբեր բաժիններով՝ ընդունարան, սննդի կազմակերպման բաժին, կոնֆերանս-դահլիճներ և սենյակների սպասարկման հատված։
Այցը ոչ միայն կրթական, այլև մոտիվացիոն նշանակություն ուներ, քանի որ ուսանողները իրենց աչքով տեսան, թե ինչպես են դասական տեսական գիտելիքները կիրառվում գործնական իրականության մեջ։
Այսպիսի ճանաչողական այցերը նպաստում են ուսանողների մասնագիտական հորիզոնի ընդլայնմանը, հաղորդակցական և մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև կարևոր դեր են խաղում նրանց կարիերայի ձևավորման գործընթացում։