Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «Խելացի լսարանում», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, «Միկրոտնտեսագիտություն» դասընթացի շրջանակում, ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքը` «ՀՀ պաղպաղակի շուկայի մրցակցային հիմնահարցերը» թեմայով։
Ուսանողների կողմից անդրադարձ էր կատարվել մրցակցության տնտեսագիտական բովանդակության բացահայտմանը, ՀՀ-ում պետության կողմից մրցակցության օրենսդրական հարցերին, ինչպես նաև պաղպաղակի շուկայում առկա իրավիճակին և հիմնախնդիրներին։
Ուսանողները իրականացրել էին նաև հարցումներ պաղպաղակի շուկայում։
Վերլուծական աշխատանքները ներկայացնելուց հետո՝ նրանք պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։