
Մ․ Մաշտոցի անվան համալսարանի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Մարքեթինգ» դասընթացի շրջանակում՝ դասախոս Իրինա Սահակյանի ղեկավարությամբ, այսօր հանդես եկան գործնական աշխատանքներով։ Առաջադրանքը այսպիսին էր․ կատարել որևիցէ ապրանքի կամ բրենդի մարքեթինգային վերլուծություն, տվյալ օրինակով դիտարկել ապրանքի ստեղծման պատմությունը, կյանքի ցիկլը և այն շուկան, որտեղ այդ ապրանքը կամ բրենդը այս պահին գտնվում են։
Ուսանողները ներկայացրին հետաքրքիր վերլուծություններ (“Apple”, “Louis Vuitton”, “Rolex”)՝ անդրադառնալով բրենդների ճանաչելիությանը, շուկայում մրցակցությանը և մարքեթինգային մոտեցումներին, որոնք ուղեկցվեցին քննարկումներով, ինչի արդյունքում ձևավորվեց ակտիվ ու մասնագիտական միջավայր, որտեղ ուսանողները կարողացան արտահայտել իրենց կարծիքներն ու գաղափարները։