Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանի «Սերվիս» և «Օտար լեզու» կրթական ծրագրերի 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Ռ․ Ադոյանի ղեկավարությամբ, ներկայացրին հետազոտական աշխատանք՝ “Impact of Social Media: Advantages and Disadvantages” թեմայով։
Ուսանողները նախապես բաժանվել էին մի քանի խմբերի, և աշխատանքը իրականացվել էր թիմային ձևաչափով, ինչը հնարավորություն էր տվել յուրաքանչյուր խմբի խորությամբ ուսումնասիրել սոցիալական մեդիայի բոլոր կողմերը։
Քննարկումները ուղեկցվեցին հետաքրքիր փաստերով, սլայդային ներկայացումներով և ակտիվ հարցուպատասխանով, ինչի շնորհիվ ձևավորվեց ակտիվ ու ներգրավված մթնոլորտ։
Դասապրոցեսի անցկացման նման ձևաչափը նպաստում է ուսանողների վերլուծական մտածողության զարգացմանը, թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը և օտար լեզվով մասնագիտական ներկայացումներ իրականացնելու կարողության ամրապնդմանը։