Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի ուսանողների համար՝ դասախոս Մերի Շահբազյանի նախաձեռնությամբ «Մարքեթինգային հմտություններ, ձեռներեցություն» դասընթացի շրջանակներում, կազմակերպվել էր Առաջնորդության դասընթաց, որի բանախոսն էր «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության բաժնի ներկայացուցիչ Գայանե Մարգարյանը։
Վերջինս ուսանողներին ներկայացրեց «Կոկա-Կոլա»-ի ստեղծման պատմությունը, ընկերության գործունեությունը և իրականացվող Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը, նաև բրենդի զարգացման և մարքեթինգային ռազմավարությունների առանձնահատկությունները։ Նա պատմեց, թե ինչպես է «Կոկա-Կոլա»-ն իրականացնում իր ԿՍՊ և մարքեթինգային արշավները, ինչպես է կառուցվում բրենդի և սպառողների միջև վստահելի կապը, ինչպես նաև ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող զարգացման ծրագրերը Հայաստանում։
Ուսանողները մասնակցեցին ակտիվ քննարկմանը, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ծանոթացան իրական բիզնես օրինակների, որոնք կիրառվում են մարքեթինգի մեջ։ Հանդիպումն անցավ հետաքրքիր և ուսուցողական մթնոլորտում՝ ուսանողներին տալով արժեքավոր փորձ և նոր գիտելիքներ ընկերությունում մարքեթինգի և հաղորդակցության ոլորտում։
Շնորհակալություն Մ․ Շահբազյանին և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը նման նախաձեռնության համար։❤️