Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանում հյուրընկալեցինք NURI TOUR & TRAVEL զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման շրջանակում կազմակերպվեց հետաքրքիր և բովանդակալից վարպետաց դաս, որը նախատեսված էր համալսարանի «Սերվիս» և քոլեջի «Զբոսաշրջություն» և «Սպասարկման կազմակերպում» կրթական ծրագրերի ուսանողների համար։
Վարպետաց դասի ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին զբոսաշրջության ոլորտում իրենց գործունեությունը, ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք այսօր առկա են տուրիզմի և սպասարկման ոլորտում աշխատելու համար։
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին հանդիպմանը, ակտիվորեն ուղղեցին իրենց հարցերը և ստացան արժեքավոր մասնագիտական խորհուրդներ ոլորտի փորձառու մասնագետներից։
Հատկանշական է, որ սա ընկերության առաջին այցն էր համալսարան։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները՝ ուսանողների պրակտիկայի կազմակերպման, մասնագիտական հանդիպումների և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Վերջում ընկերության ներկայացուցիչները շնորհեցին նվեր քարտ ամենաակտիվ ուսանողին, ով առավել մասնակցություն ցուցաբերեց վարպետաց դասի ընթացքում։