Երեկ Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հաշվ․ տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողների միջև տեղի ունեցավ թենիսի և շախմատի բաց առաջնություն, որոնք անցկացվեցին օլիմպիական կարգով։
🏓Թենիսի առաջնությունում իրենց գեղեցիկ խաղով աչքի ընկան Հարություն Աղալումյանը, Գեորգի Ադամյանը և Վալերի Աթաբեկյանը, ովքեր համապատասխան հերթականությամբ զբաղեցրին I, II և III տեղերը։
♟️Շախմատի մրցաշարում I տեղը գրավեց Ալբերտ Ղազարյանը, II տեղ՝ Նարեկ Մաթևոսյանը և III տեղ՝ Հարություն Աղալումյանը։
🏅 🏆Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
Շնորհակալություն Ուսումնական գծով փոխտնօրեն, «Հաշվ․ տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» 2-րդ կուրսի կուրսղեկ Կարինե Պողոսյանին և դասախոս Սուսաննա Ռաֆայելյանին։🤝