Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում հյուրընկալվեց @doubletreeyerevan հյուրանոցի գլխավոր տնօրեն Լուչիանո Կասագրանդեն։
Կազմակերպվեց ջերմ ընդունելություն համալսարանի դասախոսների և ուսանողների կողմից։
Պարոն Կադագրանդեն դասախոսություն կարդաց միջազգայնորեն մեծ ճանաչում ձեռք բերած իրենց հյուրանոցի ձեռքբերումների և ապագա ռազմավարական ծրագրերի մասին։
Ներկայացրեց իր անցած ճանապարհը,թե  ինչպես է սկսել խոհարարից ,ապա դարձել հյուրանոցի գլխավոր տնօրեն։
Այս ինտերակտիվ երկխոսությունը ոգևորեց մեր ուսանողներին և դրա վառ վկայությունը հարցերի այն տեղատարափն էր, որ տրվեց պարոն Կասագրանդեին։
Ձեռք բերվեց նոր համագործակցային պայմանավորվածություններ՝ դասախոսությունների, տեսական և գործնական պրակտիկաների կազմակերպման ուղղությամբ, որի արդյունքում լավագույն ուսանողները կհրավիրվեն աշխատանքի տնօրինության կողմից։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել  ընդհանուր մանկավարժության և լեզուների ամբիոնի դասախոս Ռուզանա Ադոյանին,տնտեսաիրավագիտական ամբիոնի դասախոս Լիլիթ Միրզախանյանին բովանդակալից, ջերմ հանդիպում կազմակերպելու համար։