Օրերս Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Դիզայն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները՝ քոլեջի կազմակերպչական գծով փոխտնօրեն Ն․ Հակոբյանի ուղեկցությամբ, իրականացրին ուսումնական-ճանաչողական էքսկուրսիա դեպի Հայաստանի պատմամշակութային կարևոր վայրեր՝ Գառնի-Գեղարդ, Չարենցի կամար։
Էքսկուրսիայի ընթացքում ուսանողները մասնակցեցին նաև հայկական ավանդական հացի՝ Լավաշի թխման վարպետաց դասի՝ ծանոթանալով պատրաստման ավանդական եղանակներին։🫓
Հագեցած ու տպավորություններով լի օրվա ավարտին ուսանողները իրենց զգացողություններն ու տպավորությունները փոխանցեցին թղթին՝ ստեղծելով գեղեցիկ գրառումներ։📝
Այսպիսի ուսումնական շրջայցերը ոչ միայն հնարավորություն են տալիս բացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են ուսանողների ստեղծագործական մտածողության և մասնագիտական աշխարհայացքի զարգացմանը։🌟