Օրերս Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Դիզայն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները՝ քոլեջի կազմակերպչական գծով փոխտնօրեն Ն․ Հակոբյանի ուղեկցությամբ, իրականացրին ուսումնական-ճանաչողական էքսկուրսիա դեպի Հայաստանի պատմամշակութային կարևոր վայրեր՝ Գառնի-Գեղարդ, Չարենցի կամար։Էքսկուրսիայի ընթացքում ուսանողները մասնակցեցին նաև հայկական ավանդական հացի՝ Լավաշի թխման վարպետաց դասի՝ ծանոթանալով պատրաստման ավանդական եղանակներին։
Հագեցած ու տպավորություններով լի օրվա ավարտին ուսանողները իրենց զգացողություններն ու տպավորությունները փոխանցեցին թղթին՝ ստեղծելով գեղեցիկ գրառումներ։
Այսպիսի ուսումնական շրջայցերը ոչ միայն հնարավորություն են տալիս բացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են ուսանողների ստեղծագործական մտածողության և մասնագիտական աշխարհայացքի զարգացմանը։