Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Զբոսաշրջություն ՝ ըստ ճյուղերի» բաժնի առաջին կուրսի ուսանողները փորձուսուցման շրջանակներում դասախոս Հ․ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեցին Չարենցի կամար, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր։ Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան համալիրի պատմամշակութային արժեքներին, տեղեկություններ ստացան վանական համալիրի՝ որպես ճարտարապետական կառույցի առանձնահատկությունների մասին։