Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի “Հայոց լեզու և գրականություն”, “Տարրական մանկավարժություն և մեթոդիկա” և “Դիզայն” խմբի հեքիաթասեր ուսանողները մասնակցեցին Հեքիաթագիտության 14֊րդ միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը կրում էր “Հազարան բլբուլ” կամ ” Ոսկեղեն մանուկներ” խորագիրը։
Միջազգային գիտաժողովի շրջանակում հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան բրիտանացի ճանապարհորդ֊գրող Նիկոլաս Ջաբերը, Իռլանդիայի հյուսիսային համալսարանի պրոֆեսոր Մաքսիմ Ֆոմինը, ինչպես նաև վրացի, հայ գրականագետներ, որոնց ուսումնասիրության ծիրում հեքիաթի ժանրային առանձնահատկություններն են ինչպես հայ, այնպես և համաշխարհային գրականության մեջ։
Բանախոսները անդրադարձան հեքիաթի ժանրային առանձնահատկություններին, “Հազարան բլբուլ” ժողովրդական հեքիաթի հավաքագրումներին, մշակումներին, էկրանավորմանը, գրքերի շապիկի ձևավորմանը, նկարազարդումներին,ինչպես նաև հեքիաթից հագուստի նորաձևություն անցմանը։