Սույն թվականի հոկտեմբերի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի և համալսարանին կից բազային քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում » մասնագիտության ուսանողները հանդիպում ունեցան ոլորտային մասնագետ, մոդելավորող Էլինա Մկրտումյանի հետ, ով կիսվեց իր փորձով , պատմեց մասնագիտական անցած ուղու մասին, պատասխանեց ուսանողների հարցերին ։ Նմանատիպ հանդիպումները օգնում են բացի տեսական գիտելիքներից ունենալ ուրիշների փորձը ՝ որպես օրինակ ՝ ավելի լավ պատկերացում կազմել ոլորտի մասին։