Սույն թվականի հոկտեմբերի 29-ին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Զբոսաշրջություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները  իրենց իրականացրած հետազոտական աշխատանքները ներկայացրին տեսասահիկի միջոցով։ Ուսանողները ուսումնասիրել էին   «Կրոնական զբոսաշրջություն», «Նախաքրիստոնեական կրոնական կենտրոն ՝  “Արևի տաճարը Գառնիում”», «Քրիստոնեության մուտքը Հայաստան»,  «Խոր Վիրապ », «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանական համալիրը, նրա դերը», «Կրոնական երկաթուղիները Կոտայքի մարզում», «Սանկտ Պետերբուրգի կրոնական կենտրոնները»։Հետազոտական աշխատանքները ներկայացված էին մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում, որին հրավիրված էին Պռոշյանի Պ․ Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի և Երևանի Դ․ Սարապյանի անվան հ․100 հիմնական դպրոցի աշակերտները։ Աշակերտները գոհունակություն հայտնեցին հրավիրված լինելու առթիվ և ստացված ինֆորմացիայի համար ։