Օրերս , դասախոս Մարինե Թևանյանի ուղեկցությամբ «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողները այցելեցին Փորձաքննությունների ազգային բյուրո, մասնակցելու դասախոսության, որը կազմակերպվել էր հատուկ մեր համալսարանականների համար:
Թեմաներն էին ՝ կոնֆլիկտը հոգեբանության տեսանկյունից , հույզերի ճանաչում և հաղորդակցման հմտություններ: Շնորհակալ ենք հրավերի համար։