Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի առաջին կուրսի ուսանողները հանդես եկան «Դու պիտի′ ապրես, ի’մ հայրենիք» խորագիր կրող միջոցառմամբ։
Միջոցառման կարևոր գաղափարախոսությունն է ՝ մնալ հայ, չլքել հայրենքիը, չծնկել և չխեղճանալ։Պատմության քառուղիներում մենք ունեցել ենք բազում վայրիվերումներ , սակայն երբեք չենք կորցրել հույսն ու հավատը և առաջ ենք մղվել՝ ապացուցելով , որ նահանջը մեր ձեռագիրը չէ, ինչպես նաև ՝ պատերազմ հրահրելը։
Մենք միշտ պաշտպանվել ենք , աշխարհով մեկ սփռվել , սակայն հայ ենք մնացել և պահել ու պահպանել մեր ազգային դիմագիծը, մեր ով լինելու կարևորությունը։
Մեր պատգամն է ՝ մնալ հայ, ապրել հայրենիքում, շենացնել մեր դրախտավայրը։
Մենք պարտավոր ենք ապրել մեր հայրենիքում ՝ մեր հերոս տղաների կյանքի գնով շնորհված հայրենիքում։
Թող խաղաղությունը, բարությունն ու արդարությունը թևածի հայոց աշխարհում և ամենուր։
Թող զենքերը մեկընդմիշտ լռեն և արդարությունը վերականգնվի, և յուրաքանչյուր ոք իրավունք ունենա ապրել իրեն իվերուստ տրված հայրենիքում։