Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի ուսանողները ֆիզկուլտուրա առարկայից  իրականացրին բաց դաս «Առողջ հոգի, առողջ  մարմնում» խորագրով։ Դասընթացի ընթացքում խոսվեց՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, օլիմպիական խաղերի, արդարացի խաղերի, արդարացի խաղի կանոնների և հայ անվանի մարզիկների մասին։ Ամփոփման ընթացքում ձնագնդի սկզբունքով իրականացվեց հարց ու պատասխանի խաղ-մրցույթ։ Բաց դասը վարեց սոցիալ մշակութային ամբիոնի դասախոս՝ Զ․ Վանեսյանը։