Օրերս հյուրընկալել էինք Ավետ Բարսեղյանին։ Ավետ Բարսեղյանը ընթերցողի դատին է հանձնել «Հայելիս» խորագրով բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն ։ Նրա ստեղծագործությունների առանցքային թեման հայրենիքն է, հայրենիքին անձնազոհ նվիրված, կյանքի հարահոս ընթացքներին տրված մարդու կերպարը։ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի Կարիերայի, պրակտիկայի և արտաքին կապերի բաժնի և ուսանողների ջանքերով կազմակերպված հանդիպման ընթացքում հնչեցին նրա հեղինակային երգերից, բանաստեղծություններից։ Ուսանողների առաջադրած հարցերին Ավետ Բարսեղյանը տվեց հետաքրքիր և բովանդակային պատասխաններ։