Օրերս հոգեբանության առաջին և երկրորդ կուրսի ուսանողները հյուրընկալվել էին Արեգնազան կրթահամալիր՝ ՀՀ-ում միակ և բացառիկ Վալդորֆյան դպրոցը:
Տարբեր դասարաններում մասնակցելով դասալսումների՝ ուսանողները ծանոթացան, թե ինչպես է կառուցվում վալդորֆյան մանկավարժությունը:
Այստեղ ուսուցման գործընթացում ավելի կարևորվում է երևակայությունը, հետաքրքրությունը, զգացմունքը, մյուս կողմից էլ կարևորվում է մարմնի, մտքի և հոգու ներդաշնակությունը և կյանքի բնական փուլերին համապատասխան զարգացումը:
Հանդիպումը ամփոփվեց հարցուպատասխանով: