Օրերս ունեցանք շատ ինֆորմատիվ հանդիպում։ Հյուրընկալել էինք ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական հենակետային քոլեջի և հայ հունական պետական քոլեջի ուսանողներին մասնակցելու՝ «Ազդեցիկ Բրենդ՝ Ձեր Մրցակցային Առավելությունը» թեմայով սեմինարին: Սեմինարի խոսնակներն էին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսներ Աննա Եսոյանցը և Ռուզաննա Ադոյանը, որոնց շնորհիվ սեմինարը անցավ շատ հետաքրքիր։ Հայտնում ենք հատուկ շնորհակալություն նրանց սեմինարը արդյունավետ վարելու համար: Սեմինարի վերջում մասնակիցներին տրվեցին սերտիֆիկատներ: