Տնտեսաիրավագիտական ֆակուլտետի Հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության առաջին կուրսի ուսանողների կողմից Շ․ Շ․ Ասրյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ (ՀՀ պարենային ապահովության հիմնախնդիրները ) թեմայով իրականացված հետազոտական աշխատանքի ներկայացում։ Ուսանողները  մանրամասն վերլուծել էին ՀՀ-ում առկա պարենային հիմնախնդիրը, պարենային հիմնախնդրի և տնտեսական անվտանգության փոխառնչությունները։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին  բարձրացված հարցերի մեկնաբանությանը և տալիս էին սպառիչ պատասխաններ։ Շ․ Ասրյանը գոհունակություն հայտնեց ուսանողների նախաձեռնողականության, ինքնուրույնության և հետևողական աշխատանքների համար։