Օրերս Մ․ Մաշտոցի անվան համալսարանի հայ և օտար բանասիրության ուսանողները այցելեցին Հովհ. Թումանյանի տուն֊թանգարան ( ժամանակավոր տեղակայված է “Հր. Մաթևոսյան” մշակութային կենտրոնում)։ Ուսանողները հետաքրքիր տեղեկություններ իմացան Թումանյանների ընտանեկան սովորություններից, խոսվեց բանաստեղծի կազմած խաղերի բովանդակությունից, որդիների դաժան ճակատագրքերից (որդիներից Արտավազդի` Վանի վերջին պարետը, ձեռագրերի, կտավների ցուցադրություն֊անկյունը շատ հետաքրքրեց ուսանողներին)։ Ժամադրվենք Մեծերի հետ…