Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի ուսանողները մասնակցեցին մայրության տոնին նվիրված միջոցառմանը ։ Ուսանողները հանդես եկան մայրամեծարման խոսքով, ասմունքեցին մեր պոեզիայի ՝ մորը նվիրված լավագույն բանաստեղծություններից։ Հայոց լեզու և գրականութուն առարկաների դասընթացավար Արև Խաչատրյանը իր խոսքում արժևորեց մոր դերը ազգային մտածողության , սերունդների մոտ արժեհամակարգի ձևավորման և հայրենասիրության վեհ գործում։ Նշեց նաև , որ «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի» մշտապես առանձնացել են իրենց պարկեշտությամբ, առաքինությամբ , բարությամբ, բարոյական վեհ արժեքներով։ Միջոցառման կարևոր շեշտադրումն այն էր ,որ հայ կինը , մայրը մշտապես կանգնած են եղել հայրենապաշտպանության դիրքերում՝ ամուսինների և որդիների կողքին։