Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի ուսանողները դասընթացավար Արև Խաչատրյանի նախաձեռնությամբ այցելեցին Ցեղասպանության թանգարան-հուշահամալիր։ Ցեղասպանության թանգարան այցելության ժամանակ մեր ուսանողները մասնակցեցին նաև կոնֆերանս-քննարկմանը, որը վարում էր բանախոս Սուրեն Մանուկյանը։ Թեման ՝  ցեղասպանության աստիճանակարգը, որոշում կայացնողներն ու մասնակցողները, իրականացողները։ Մեր ուսանողները ներկայացրին նաև իրենց տեսակետները, կարծիքները, վերլուծաբար մոտեցան յուրաքանչյուր հարցի, բարձրացրին իրենց հուզող հարցերը , ստացան սպառիչ պատասխաններ։ Մեր նպատակն է ուսանողների մեջ սերմանել հայրենասիրություն, տիրապետել  պատմական փաստերին, չմոռանալ անցյալն ու նրա անդառնալի հետևանքները, չհեռանալ արմատներից, բարձր պահել հայի անունն ու առաջ մղվել ՝ չմոռանալով անցյալը, պահանջատեր լինել և արդարության վերականգնման համար լինել նախաձեռնող։ Քննարկման ավարտին  Սուրեն Մանուկյանը թանգարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի գրադարանին նվիրեց ՝ Արտաշես Խաչատրյան, Լևոն Աշպահյան  «Հուշեր, Իմ կյանքի մասին », Արամ Մանթաշյան, Սոկրատ Մկրտչյան «Արամը չէր կարող սեյտո լինել, Հուշեր» , Միքայել Բարթիկյան , Օհանէս Ղազարեան « Արնաշաղախ Իզմիրը, Կենսագրական նօթեր», Հարվի Լ․ Գեյթս, Նորա Վալնի «Հոշոտված Հայաստան» գրքերը ։