Օրերս կայացավ մեր հերթական բովանդակալից և արդյունավետ համագործակցային հանդիպումը մեր վաղեմի ու վստահելի գործընկեր «Ժեստ» հոգեբանական կենտրոնի թիմի հետ։ Այսպիսի միջոցառումները կարևոր դեր են խաղում ուսանողների մասնագիտական զարգացման գործում․ դրանք հնարավորություն են տալիս տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական փորձառությամբ, զարգացնել վերլուծական մտածողությունը և խորացնել մասնագիտական հմտությունները։
Մենք բարձր ենք գնահատում նման համագործակցությունները, որոնք նպաստում են կրթական միջավայրի հարստացմանը և մասնագիտական աճին։
Շնորհակալություն մեր գործընկերոջը ՝ հետաքրքիր քննարկման, փորձի փոխանակման և մշտական համագործակցության համար։