Ինչպես խոստացել էինք, կիսվում ենք Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ մեր հանդիպման մանրամասներով։
Հանդիպումը նպատակ ուներ խորացնել մասնակիցների գիտելիքներն ու իրազեկվածությունը ֆինանսական վեճերի կարգավորման ժամանակակից մեխանիզմների մասին՝ հատկապես Հաշտարարի դերի և գործառույթների համատեքստում։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ մի շարք կարևոր և արդիական թեմաների՝
-
ե՞ րբ և ինչպիսի՞ իրավիճակներում կարող է քաղաքացին դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին,
-
ինչպե՞ ս է կազմակերպվում և իրականացվում հաշտարարի կողմից գործի քննության ընթացակարգը,
-
ո՞ ր փուլերում և ի՞ նչ ժամկետներում են իրականացվում համապատասխան գործողությունները,
-
ինչպե՞ ս է ապահովվում կողմերի իրավունքների պաշտպանությունը և անաչառ վերաբերմունքը,
-
ինչպես նաև՝ ի՞ նչ իրազեկման ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացվում հանրության ֆինանսական կրթության և իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ գործնական օրինակներով հստակեցված պատասխաններ և հասկանալ, թե ինչպես է Հաշտարարի գրասենյակը նպաստում ֆինանսական համակարգում վստահության ամրապնդմանը։
Դասընթացը ոչ միայն տեղեկատվական էր, այլև գործնական՝ նպաստելով մասնակիցների իրավագիտակցության բարձրացմանը և ֆինանսական ոլորտում իրենց պաշտպանվածության զգացողության խորացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին արժեքավոր և ինֆորմատիվ հանդիպման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորության համար։