Մեր ուսանողները շարունակում են ունենալ բացառիկ հնարավորություններ՝ շնորհիվ մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության։ Այդ նախաձեռնությունների շարքում առանձնանում է Qatar Student Club-ը, որը ուսանողներին առաջարկում է տարբեր արտոնություններ և զեղչեր ճամփորդությունների ընթացքում։
Ստեղծելով հարթակ միջազգային փորձի, մշակութային փոխանակման և նոր ծանոթությունների համար՝ Qatar Student Club-ը նպաստում է ուսանողների անձնական և ակադեմիական զարգացմանը։
Մեր համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան անմիջապես ծանոթանալ ակումբի գործունեությանը, արտոնություններին և անդամակցության գործընթացին։
Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է դեպի այն, որ մեր ուսանողները դառնան գլոբալ կրթական համայնքի լիարժեք անդամներ։