Այսօր Մ. Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հաշվապահական հաշվառում» և «Կառավարում» կրթական ծրագրերի ուսանողները մասնագիտական ճանաչողական այց կատարեցին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներին, ֆինանսական կայունության ապահովման ուղղություններին, թղթադրամների տպագրության գործընթացին, ինչպես նաև լիցենզավորման և վերահսկողության մեխանիզմներին։
Մ. Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջը շնորհակալություն է հայտնում Կենտրոնական բանկի աշխատակիցներին բովանդակալից ներկայացման, ջերմ և արդյունավետ ընդունելության համար։