Այսօր Մ. Մաշտոցի անվան համալսարանի ուսանողները ճանաչողական և մասնագիտական այց կատարեցին Երևանի հեղինակավոր հյուրանոցներից մեկը՝ Օպերա Սուիթ Հոթել։ Այցը նշանակալի և խորհրդանշական էր այն առումով, որ սա համալսարանի ուսանողների առաջին այցն էր տվյալ հյուրանոց։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան հյուրանոցային ոլորտի կառավարման առանձնահատկություններին, սպասարկման բարձր չափանիշներին, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսում կիրառվող ժամանակակից մոտեցումներին։ Մասնագիտական շրջայցը վերածվեց ոչ միայն տեսական գիտելիքների ամրապնդման, այլև գործնական փորձառության կարևոր հարթակի․ ուսանողներին ներկայացվեցին նաև աշխատանքի և պրակտիկայի հնարավորություններ, ինչը նրանց համար բացեց մասնագիտական զարգացման նոր հեռանկարներ։
Մ. Մաշտոցի անվան համալսարանը իր երախտագիտությունն է հայտնում Օպերա Սուիթ Հոթելին՝ ջերմ ընդունելության, բովանդակալից շրջայցի և ուսանողների համար արժեքավոր փորձառություն ապահովելու համար։