Այսօր Մաշտոցի ուսանողների օրն անցավ ստեղծարար, հագեցած ու մոտիվացնող միջավայրում։ Մ․ Մաշտոցի անվան համալսարանի «Դիզայն» և կից բազային քոլեջի «Դիզայն», «Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունների ուսանողներին հյուրընկալել էր ՀՀ առաջատար տեխնոլոգիական ընկերություններից՝ PicsArt ակադեմիան։Հանդիպման ընթացքում ուսանողների համար իրականացվեց ճանաչողական բնույթի շրջայց, ինչպես նաև կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին PicsArt–ում UI/UX design, Graphical design և ծրագրավորում մասնագիտական ուղղություններով կատարվող աշխատանքների յուրահատկությունները, արհեստական բանականության կապը դիզայնի հետ։
Շնորհակալություն ենք հայտնում ջերմ ընդունելության համար։