Մեր այսօրվա հյուրը 2025թ․ «Տարվա լավագույն փաստաբան» կոչմանը արժանացած Հասմիկ Բալաբեկյանն էր։ Հանդիպումն իսկական պրոֆեսիոնալից սովորելու բացառիկ հնարավորություն էր․ նա ոչ միայն ներկայացրեց բիզնեսի իրավական կողմերը, այլև մատչելի կերպով բարձրաձայնեց այն հարցերը, որոնց մարդ հաճախ բախվում է իրական գործնական կյանքում։

Բալաբեկյանը ներկայացրեց՝

  • ընկերությունների իրավական անվտանգության ապահովման կարևորությունը,

  • ճիշտ փաստաթղթաշրջանառության նշանակությունը,

  • բիզնես-ռիսկերից խուսափելու արդյունավետ մեխանիզմները,

  • իրավական մտածողության ձևավորման անհրաժեշտությունը յուրաքանչյուր ապագա մասնագետի համար։

Հանդիպման ընթացքում նա առանձնացրեց իր երկարամյա պրակտիկայում հանդիպած հետաքրքիր դեպքերն ու մարտահրավերները՝ ցույց տալով, թե ինչպես է իրավունքը աշխատում ոչ միայն տեսական, այլև ամենօրյա իրականությունում։ Ուսանողները ակտիվ էին՝ հարցեր էին տալիս՝ սկսած startup-ների գրանցումից մինչև պայմանագրային հարաբերությունների նրբություններ։

Բալաբեկյանը վերջում կարևորեց մեկ միտք․ ժամանակակից բիզնեսը չի կարող կայուն զարգանալ առանց ուժեղ իրավական հիմքի, իսկ իրավագիտությունը ոչ թե պարզապես կանոնների հավաքածու է, այլ մտածելակերպ՝ որ օգնում է ճիշտ որոշումներ ընդունել և պաշտպանել սեփական գործը։