Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից Բազային քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները դասընթացավար Ա․ Խաչատրյանի նախաձեռնությամբ իրականացրին «Շու’նչդ տուր, հո′գիդ տուր, բայց հայրենիքդ մի’ տուր թշնամուն» խորագրով միջոցառում։

Միջոցառումը նվիրված էր հայ ժողովրդի դարավոր պատմությանը, նրա անցած հերոսական ուղուն, պայքարներին ու հաղթանակներին։ Ուսանողները ներկայացրին մեր ազգի գոյապայքարի կարևորագույն էջերը՝ սկսած հին դարերից մինչև նոր ժամանակներ՝ շեշտելով այն գաղափարը, որ հայրենիքը յուրաքանչյուր հայի ամենամեծ արժեքն է, իսկ նրա պաշտպանությունը՝ սրբազան պարտք։

Խորագրի պատգամը  ոչ միայն կոչ է տոկունության ու արժանապատվության, այլև հիշեցում, որ մեր երկրի անվտանգությունն ու ապագան կախված են միասնությունից, հոգատարությունից և գիտակցությունից։

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին նաև հայ ժողովրդի անցած դժվարությունները, պատմական վերելքները, նրանց հաղթահարման ճանապարհները և այն մեծ ուժը, որով մեր ժողովուրդը մշտապես շարժվել է դեպի ապագա։ Ընդգծվեց, որ հայրենիքի հանդեպ սերը միայն զգացում չէ, այլ՝ ամենօրյա աշխատանք, գիտելիք, նվիրում և պատասխանատվություն։

Այս նախաձեռնությունն ամրապնդեց ուսանողների հայրենասիրական հոգևոր աշխարհը, խթանեց ազգային ինքնագիտակցությունն ու միտեց իրենց՝ լինել գիտակից, կրթված և պատասխանատու քաղաքացիներ, որոնք պատրաստ են կառուցելու ավելի լուսավոր և խաղաղ Հայաստան։