Մ․ Մաշտոցի անվան համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 2-րդ կուրսը՝ քոլեջի ուսանողների հետ համատեղ, այս անգամ «Ֆինանսական ենթակառուցվածքը աուդիտում» դասընթացի շրջանակում՝ տ․գ․թ․ դոցենտ, դասախոս Լիլիկ Բեգլարյանի ղեկավարությամբ, ներկայացրին հետազոտական աշխատանք՝ «ՀՀ ինովացիոն ներուժը՝ ըստ գլոբալ ինովացիոն ինդեքսի» թեմայով։
Հետազոտական աշխատանքի ընթացքում ուսանողները վերլուծել են Հայաստանի Հանրապետության ինովացիոն ներուժը՝ հիմնվելով Գլոբալ ինովացիոն ինդեքսի ցուցանիշների վրա, անդրադարձել են Հայաստանի դիրքավորմանը միջազգային մակարդակում, ինչպես նաև բացահայտել են ինովացիոն համակարգի զարգացման ուժեղ և թույլ կողմերը։ Աշխատանքը ներառում էր ֆինանսական ենթակառուցվածքների, ՏՏ ոլորտի աճի, աշխատաշուկան ձևավորող շարժիչ ուժերի, ԱԲ հմտությունների տարածման ինդեքսի վերլուծություն՝ ինովացիոն գործընթացների ձևավորման համատեքստում։
Վերլուծությունը ուղեկցվում էր հիմնավորված եզրակացություններով և առաջարկություններով, որոնք կարող են նպաստել ՀՀ ինովացիոն միջավայրի կատարելագործմանը և ֆինանսատնտեսական համակարգի զարգացմանը։ Դասախոսի և ուսանողների համատեղ աշխատանքը ոչ միայն նպաստեց նրանց տեսական գիտելիքների խորացմանը, այլև զարգացրեց վերլուծական մտածողությունը, հետազոտական հմտությունները և մասնագիտական համագործակցությունը։