Մ․ Մաշտոցի անվան համալսարանի կողմից կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում, «Հագուստի մոդելավորում» բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները, ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքները։ Ցուցահանդեսը հանդիսացավ ուսանողների մասնագիտական աճի, գեղարվեստական մտածողության և նորարարական մոտեցումների արտահայտման հարթակ, որտեղ ներկայացված էին ժամանակակից միտումներին համահունչ, ինքնատիպ և մանրակրկիտ մշակված գործեր։ Աշխատանքները իրականացվել են դասախոս Մ. Ավետիսյանի ղեկավարությամբ։