Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները` դասախոս Անուշ Հարությունյանի ղեկավարությամբ, ներկայացրին նախագծային աշխատանք՝ «Փաստաթղթերի վարման ձևերը» դասընթացի շրջանակներում` հետևյալ թեմաներով․
1․«Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը, չափումը և հաշվապահական գնահատականները»
(Աղայան Մոնիկա, Ամլիկյան Սմբատ, Ադամյան Մանվել),
2․ «Դրամական միջոցների հաշվառում և փաստաթղթավորում»
(Մինասյան Գառնիկ, Կոջոյան Հրայր, Գևորգյան Գավրուշ),
3․ «Ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ»
(Վահանյան Լիանա, Գյոզալյան Ալիսա, Սահակյան Դավիթ),
4․ «Հիմնական միջոցների հաշվառում և փաստաթղթավորում»
(Ջանամյան Մարիաննա, Կնյազյան Վահագն, Աբրահամյան Սերգեյ),
5․ «Ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ»
(Տվաձրելիձե Սերգեյ, Մանուկյան Մոնիկա, Ալեքսանյան Անդրեյ)։
Հավելենք, որ 2025-2026 ուստարում քոլեջում դրվեց նախագծային աշխատանքների կատարման հիմքը՝ ըստ նախագծային աշխատանքների նախապատրաստման ու պաշտպանության կանոնակարգի և բազային քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրերում նախագծային ուսուցման կազմակերպման ընթացակարգի։
Այսպիսով, վերոնշյալ աշխատանքներում առանձնացվել են ակնկալվող արդյունքները՝ դասընթացի և նախագծի վերջնարդյունքի ձևով։ Նախագիծը գնահատվել է ըստ սահմանված կարգի։ Ուսանողները գոհ էին կատարված աշխատանքից և ցուցաբերել էին մի շարք հմտություններ՝ ինքնուրույնություն, ակտիվություն, թիմային աշխատանք և ռազմավարական մտածողություն։