
Ուսանողները բաժանվել էին խմբերի, և յուրաքանչյուր խումբ իր ստեղծագործական գաղափարը ձևավորել էր հայկական դիցաբանության թեմատիկայի շուրջ։ Աշխատանքներում ոգեշնչման աղբյուր էին դարձել հայկական դիցաբանության աստվածներն ու առասպելական կերպարները, որոնց խորհրդանշական իմաստը արտահայտված էր ժամանակակից տեքստիլ լուծումներով։
Նախագծային աշխատանքները աչքի էին ընկնում ինքնատիպությամբ, ստեղծագործական մոտեցմամբ և թեմայի խորքային ուսումնասիրությամբ՝ ընդգծելով ուսանողների հետաքրքրությունը դասընթացի և աշխատանքի նկատմամբ։