«Հայկական վիմագրությունն ու վիմագրերի ընթերցման հիմնական սկզբունքները․ միջնադարյան հայկական վիմագրեր» թեմայով բանախոսությամբ այսօր հանդես եկավ Մ. Մաշտոցի անվան համալսարանի Բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, պատմական գիտությունների դոկտոր, վիմագրագետ՝ Արսեն Հարությունյանը։
Վարպետաց դասը անցավ հետաքրքիր, բովանդակալից և բարձր մասնագիտական մակարդակով, որի ընթացքում բանախոսը ներկայացրեց վիմագրության կարևորությունը, դրա դերը հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման մեջ և կիսվեց իր բազմամյա գիտական փորձով։
Բանախոսությունը ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով՝ թողնելով բացառապես դրական տպավորություններ մասնակիցների շրջանակում։
Դասախոսության ավարտին մեր հյուրերը Մ․ Մաշտոցի անվան համալսարանին նվիրեցին նաև պատմական քարտեզ՝ «Հայ եկեղեցին որպես հայ դպրոց V-XIXդդ» վերնագրով: Քարտեզում նշված են Մաշտոցյան բոլոր դպրոցները՝ V-րդ դարից մինչև Թիֆլիսի Ներսիսյան դպրոց:
Շնորհակալություն Մաշտոցի անվան համալսարանի շնորհաշատ շրջանավարտ Արսեն Հարությունյանին՝ գիտահանրամատչելի, գիտական տեղեկատվության և ոգեշնչող հանդիպման համար։