
Այցի ընթացքում նրանք հեռակա ուսուցման մեր ուսանողներին մանրամասն ներկայացրին ուսանողական քարտեր ստանալու հնարավորությունները, դրանց առավելությունները և բանկի կողմից առաջարկվող ժամանակակից ծառայությունները։
Ուսանողները հնարավորություն ունեցան տեղում ձևակերպելու քարտերը, ինչի արդյունքում դարձան Ամերիաբանկի հաճախորդներ։ Այս նախաձեռնությունը նպաստում է ուսանողների ֆինանսական գրագիտության բարձրացմանը, իսկ Ամերիաբանկի հետ համալսարանի համագործակցությունն ուղղված է բացառապես ուսանողների սոցիալական և ֆինանսական աջակցությանը։