✅Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանի Պրակտիկայի և կարիերիայի կենտրոնի պատասխանատու Ա․ Պետրոսյանը և «Սերվիս» մասնագիտացման 3-րդ կուրսի ուսանող Լիանա Գասպարյանը «Մասնագիտացման կողմնորոշման» շրջանակներում այցելել էին Երևանի ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ պետական քոլեջ։
Այցի ընթացքում ներկայացվեց Մ․ Մաշտոցի անվան համալսարանի կրթական ծրագրերը, մասնագիտական ուղղությունները, պրակտիկայի և կարիերայի հնարավորությունները, որոնք կարևոր են նրանց ապագա մասնագիտական ուղու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումը շարունակելու, այլ քոլեջներից տեղափոխվելու և անմիջապես երկրորդ կուրսում կրթությունը շարունակելու հնարավորությունների մասին։
Ուսանողները ծանոթացան նաև աշխատաշուկային համապատասխանեցված ծրագրերին և համալսարանի ուսանողակենտրոն մոտեցմանը։
Շնորհակալություն Հայ-հունական քոլեջի ղեկավարությանը և ուսանողներին ջերմ ընդունելության համար։🫶