Մ․Մաշտոցի անվան համալսարանի և կից բազային քոլեջի Ուսանողական խորհրդի, քոլեջի Կազմակերպչական բաժնի և Կարիերիայի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր Տյառընդառաջին նվիրված միջոցառում, որը կրում էր «Թե կան դասեր՝ կա նաև սեր» խորագիրը։
Տոնը համախմբել էր համալսարանականերին և քոլեջի ուսանողներին։ Տյառնընդառաջի՝ 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնի հիմնական խորհուրդն է՝ խարույկ, պտույտ շուրջն ու ցատկ կրակի վրայով։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև տոնի խորհուրդը, պատմությունն ու նշանակությունը, դրա հետ կապված ժողովրդական ավանդույթները, ինչին հաջորդեցին խարույկը, ազգային երգերն ու ժողովրդական պարերն և հայկական ավանդական հյուրասիրությունը։
Օրը կրկնակի կարևորվեց մեկ այլ գեղեցիկ տոնի նախօրեով։ Սիրահարների (Վալենտինի) օրվա տոնին ընդառաջ՝ ուսանողները ներկաներին բաժանեցին սիրո մասին հիշատակություններ պարունակող երկտողեր՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ այնտեղ, որտեղ կան դասեր, անպայման կա նաև սեր։