Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի Ուսանողական խորհուրդը Թումանյանական շաբաթվա շրջանակում կազմակերպել էր «Թումանյանը մեր սրտերում» խորագիրը կրող գրական-մշակութային միջոցառումը՝ նվիրված հայ մեծանուն գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 157-ամյակին և ստեղծագործական ժառանգությանը։
Միջոցառմանը հյուրընկալվել էին Mantashyan Art School-ի սաները, ովքեր ներկայացրին բեմականացված դրվագ՝ նվիրված «Վերնատուն» գրական խմբակին։ Mantashyan Art School-ի սաները ինչպես ժամանակի մեքենայի ուղեկցորդներ, ներկաներին տեղափոխեցին «Վերնատուն» գրական խմբակի աշխարհը։ Նրանք կենդանացրին գրական հերոսներին՝ ներկայացնելով հուզիչ ասմունքներ և կյանքից հյուսված տեսարաններ։ Հենց այս ներկայացմամբ հանդիսատեսը ոչ միայն ծանոթացավ գրական ժառանգությանը, այլև կարողացավ զգալ այդ ժամանակների ստեղծագործական ոգին և հայկական գրական արվեստը՝ անմիջական և հուզող փորձառությամբ։
Օրը համընկնում էր նաև Գիրք նվիրելու օրվան, որի առթիվ ներկաները միմյանց նվիրեցին գրքեր։
Միջոցառումն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով Թումանյանի խոսքի անմահությունը և գրքի կարևոր դերը մեր կրթական ու մշակութային կյանքում։ 📚
Շնորհակալ ենք Mantashyan Art School-ին՝ հրավերն ընդունելու և անմոռանալի օր պարգևելու համար:❤️