Ահա և խոստացված հանդիպումը․Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարան այցելեցին «Էրազմուս Ուսանողական Ցանց» (ESN) Հայաստանի կամավորները՝ համալսարանի ուսանողների հետ տեղեկատվական հանդիպում անցկացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին «Էրազմուս» ծրագրի հնարավորությունները, մասնակցության պայմանները, ինչպես նաև պատասխանեցին ուսանողների հարցերին միջազգային կրթական և մշակութային փոխանակումների վերաբերյալ։
Բազմաթիվ ուսանողներ մեծ հետաքրքրվածություն և ցանկություն հայտնեցին ներգրավվելու միջազգային ծրագրերում և ակտիվ մասնակցություն ունենալու միջազգային ուսանողական համայնքին։
Սա մեզ համար շատ կարևոր մեկնարկ էր՝ համալսարանի միջազգային կապերի ու համագործակցության ընդլանման տեսանկյունից։
Շնորհակալ ենք «Էրազմուս Ուսանողական Ցանց» (ESN) Հայաստանի կամավորներին հրավերն ընդունելու համար։